Տպել
15.11.2022
Նախատեսվում է սահմանափակել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծումը Հայաստան
1 / 1

Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ հանրապետություն կարող են ներմուծվել միայն գիտահետազոտական փորձաքննություններ իրականացնելու նպատակով. ԱԺ հերթական նիստում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» եւ հարակից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելիս նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախագծով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների եւ այդ հարցերի հետ  կապված իրավահարաբերությունները: Օրենքի նախագծով առավելագույնս կսահմանափակվի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման, տեղափոխման, փոխադրման արգելքների սահմանումը կհանգեցնի երկրի կենսաբանական անվտանգության եւ բնակչության առողջության պահպանման մակարդակի բարձրացմանը եւ դրանց կիրառման հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգմանը:

Նախագծի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...