Հայաստանի Ազգային ժողովում այսօր քննարկվում է երկրի գալիք տարվա ամենակարեւոր ֆինանսական փաստաթուղթը, որում ներառված են բոլոր ոլորտներին ուղղված զարգացումները. ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում:
Պատգամավորն անդրադարձել է պաշտպանական գերատեսչության հատկացումների աճին, խոսել բանակում փոփոխությունների անհրաժեշտությունից՝ սկսած համազգեստից մինչեւ սպառազինություն:
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաեւ բանակում կանանց ներգրավվածության կարեւորությանը:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ժողովրդագրական խնդիրը պետք է արտացոլված լինի մեր անվտանգային ռազմավարության մեջ եւ դրանից պետք է բխեն այնպիսի գործողությունները, որոնց արդյունքում պետք է ավելանա ծնելիությունը: Պատգամավորի գնահատմամբ Հայաստանում բարենպաստ իրավիճակ է ծնելիության մակարդակը բարձրացնելու համար:
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական միջոցառմամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսա...
2023 թ. պետբյուջեի քննարկմանն արտահերթ ելույթներ են ունեցել Կառավարության անդամները, ներկայացվել է «Հայաստան» խմբակցության տեսակետը
ՀՀ 2023 թ. պետական բյուջեն հիմնված է 4 առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության եւ գիտության արդիականացում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 16-ին ՀՀ 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ: Փոխվար...
Հակոբ Արշակյանը կարեւորել է նորարարության, բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ ռազմավարական մոտեցումները
2017 թ. համեմատությամբ այսօր արդեն ռազմարդյունաբերական համալիրի, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին ուղղված ֆինանսավորումն աճել է ավելի քան 4 անգամ՝ 2023 թ. համար կազմելով ավելի քան 6,8 մլրդ դրամ. նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախ...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 17-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն 11:00 11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11:40-12:00: ...
Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է սուբվենցիոն ծրագրերով նոր արտադրություններ հիմնելու հնարավորությամբ
Նոյեմբերի 16-ին կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է հարկային մուտքեր ապահովելու նպատակով սուբվենցիոն ծրագրերով նոր արտադրություններ հիմնելու հնարավորությամբ: Պատգամավորի հարցին պատասխանել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշել է...
Արմեն Խաչատրյանը Գնել Սանոսյանից հետաքրքրվել է նորոգված ճանապարհների մանրամասներով
ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հիշեցրել է, որ գերակատարված է 2022 թ. տարեսկզբին 500 կմ ճանապարհ վերանորոգելու քաղաքական խոստումը: Պատգամավորը հետաքրքրվել է նորոգված ճանապ...
Լիլիթ Ստեփանյանի հարցը գիտնականների եւ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետից հետաքրքրվել է գիտնականների եւ գիտաշխատողների աշխատավարձերի, ինչպես նաեւ աշխատավարձերի բարձրացման այլ մեխանիզմների վերաբերյալ: «2021 թ. ընդունել ենք որոշում գիտաշխատողների ...
Հնարավոր չէ՞ իրանական գազը Վրաստանով տարանցել դեպի Եվրոպա` դառնալով լուրջ հանգույց. Սերգեյ Բագրատյանի հարցը փոխվարչապետին
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի խնդիրներին, նշել է, որ Սյունիքի հատվածում իրանական կապիտալ է ներգրավվել: Նա հետաքրքրվել է արդյո՞ք հնարավոր չէ իրանական գազը Վրաստանով տարանցել դեպի Եվրոպա` դառնալով լուրջ հանգույց:...
Ի՞նչ է արվում Գյումրիում գտնվող վթարային շենքերի առնչությամբ. Դավիթ Առուշանյանի հարցը Գնել Սանոսյանին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարից հետաքրքրվել է, թե ինչ է արվում Գյումրիում գտնվող 3 վթարային շենքերի առնչությամբ, նշելով, որ հարցը վերաբերում է Անտառավան 26, Ղուկասյա...
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Կառավարությունում դոլարի փոխարժեքի տատանման հետեւանքով ՏՏ ընկերությունների շրջանում առաջացած խնդիրները լուծելու համար. Արման Եղոյանի հարցը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Եղոյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրել է, թե Կառավորությունն ինչ քայլեր է ձեռնարկում դոլարի փոխարժեքի տատանման հետեւանքով ՏՏ ընկերությունների շրջանում առաջացած խնդիրները լուծելու համար: «Ցանկացած վաստակ կամ հասույթ, որը ստացվում է արտա...
Ի պատասխան պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին` Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության հնարավորություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, նշել է, որ իրենք դրական են վերաբերում Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական կապերի զարգացման գաղափարին: Այդուհանդերձ, վարչապետը հիշեցրել է, որ Սոչիի եռակողմ հայտարարության մեջ կարեւ...
Սոնա Ղազարյանի հարցը տնտեսության կայուն զարգացման գործընթացում մեծ թվով կանանց ներգրավելուն ուղղված ծրագրերի վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվում էլ ավելի մեծ թվով կանանց տնտեսության կայուն զարգացման գործընթացում ներգրավելու համար: «Կառավարո...
Բաբկեն Թունյանի հարցը ՏՏ ոլորտի փոքր ընկերությունների հարկային արտոնությունների վերաբերյալ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանից հետաքրքրվել է տեղեկատվական ոլորտի փոքր ընկերությունների համար հարկային արտոնություններ ամրագրող օրենսդրական նախաձեռ...
Պարգեւավճարների ինստիտուտը սահուն փոխարինում ենք աշխատավարձերի բարձրացմամբ. Բաբկեն Թունյան
Գալիք տարվա բյուջեն առանձնանում է, իրոք, հավակնոտ բյուջե է: Կառավարության ծրագրով նախատեսել ենք յուրաքանչյուր տարի նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճի ապահովում: Հաշվի առնելով, որ մեր տնտեսական աճը կազմելու է 12-14 տոկոս՝ այդ աճի բազայի ֆոնին մեծ թռիչք է եւս 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը: Այդ նշաձողը...
Մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թ. բյուջեից ավելի է 75 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորում ենք 2 տրիլիոն 204 մլրդ դրամ, որը 2018 թ. ցուցանիշից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75,1 տոկոսով: Չորսուկես տարի անց, անցած լինելով պատերազմի ու համավարակի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թ. բյուջեից ավելի է 75 տոկոսով: Այս մասին...
Փորձում ենք օրենսդրական նախադրյալներ ստեղծել ազգային փոքրամասնությունների` ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում. Ռուստամ Բաքոյանը նախաձեռնել է աշխատանքային քննարկում
Առաջարկությունս վերաբերում է 1995 թ. առաջ մեր երկրից հեռացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր ցանկություն են հայտնել վերադառնալ, հնարավորություն տրվի պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն, ինչն օրենսդրորեն վերապահված է միայն ազգությամբ հայերին: Իր նախաձեռնած աշխատանքային ք...
2023 թ. բյուջեն ե՛ւ սոցիալական է, ե՛ւ անվտանգային, ե՛ւ զարգացման, ե՛ւ առկա մարտահրավերներին արձագանքող. Գեւորգ Պապոյանի ելույթը ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագիծը 6-օրյա համատեղ քննարկումներ է անցել ԱԺ գլխադասային հանձնաժողովներում: Պատգամավորների կողմից բարձրաձայնվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են բյուջեի ե՛ւ բովանդակությանը, ե՛ւ կատարողականին: Այս մասին հարակից զեկուցմամբ տեղեկացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետա...
2023 թ. անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն. Մարտին Գալստյանը ներկայացրել է բյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը
Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար եւս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: 2023 թ. համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրու...
Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. խորհրդարանը քննարկում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը
2023 թ. բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման եւ մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը` Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան...
Խորհրդարանն ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները
Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Սենատին երեկ՝ նոյեմբերի 15-ին, ընդունած բանաձեւի համար, ...