ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հյուրընկալվել է Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 դպրոցի աշակերտներին եւ ուսուցչական կազմին: Դպրոցի տնօրեն Վիոլետա Բեջանյանի եւ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ուղեկցությամբ Ալեն Սիմոնյանը շրջայց է իրականացրել դպրոցում:
612 աշակերտ ունեցող դպրոցի անբարեկարգ վիճակի մասին ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացել էր դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանից, ով այս տարվա մարտի 8-ին ընդառաջ կանանց տոներին նվիրված միջոցառմանը ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանին ներկայացրել էր դպրոցի խնդիրներն ու խնդրել այցելել իրենց:
199 դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ զրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը հնարավորության սահմաններում դպրոցի որոշ խնդիրներ լուծելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...