Տպել
25.11.2022
Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. համաժողով Երեւանում
1 / 20

ՀՀ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական ինստիտուտ լինելով՝ առաջ նայելու կատալիզատոր է նաեւ: Բնապահպանական մարտահրավերները, որոնք հստակ կերպով ազդում են կլիմայի վրա, սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, ուստի երկրների մեջ սերտ համագործակցությունն այս հարցում պարտադիր է: Այս մասին իր ելույթում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված երկօրյա համաժողովի բացման ժամանակ:

Ալեն Սիմոնյանը, բարձրացնելով անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի, սննդի կամ առողջության իրավունքի հարցը, կարծիք է հայտնել, որ կարեւոր է գործել վերջին զարգացումներին համահունչ, քանզի զանազան ճգնաժամերն ազդում են բոլորի, հատկապես՝ ամենախոցելի խմբերի վրա եւ ստեղծում դժվարություններ: «Մեր երկրում տարվում է քաղաքականություն, որի նպատակն էներգետիկայի ոլորտում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը մեծացնելն է, պահանջարկի դեպքում արեւային էներգիայի արտադրության ընդլայնումը, տնտեսության բոլոր ոլորտներում էներգախնայողության խթանումը, այդ թվում՝ արդյունաբերության եւ շինարարության մեջ բարձր արդյունավետության սարքավորումների մատակարարման ավելացումը, ինչպես նաեւ էկոլոգիապես մաքուր մեքենաների տարածման խթանումը եւ  տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը»,- նշել է խորհրդարանի նախագահը:

Ընդգծելով հատկապես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» նախագծի հետ վստահելի ու երկարաժամկետ գործընկերությունը՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել գործակցությունը Շվեդիայի խորհրդարանի հետ եւ Շվեդիայի կառավարության ներդրումը Հայաստանում խորհրդարանական մոդելի զարգացման գործում:

Համաժողովի անցկացման կարեւորությանն ու նպատակայնությանը բացման խոսքում անդրադարձել են Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Կլիմայի փոփոխությունը Հայաստանի համատեքստում, ՀՀ կլիմայի փոփոխության օրակարգը եւ պարտավորությունները ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նախարարի տեղեկացմամբ իր ղեկավարած կառույցի տիրույթում է ՀՀ կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը: «ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը կանաչ եւ կլիմայապես դիմակայուն տնտեսական համակարգի ձեւավորումն է»,- նշել է նախարարը, ապա ներկայացրել առաջիկա ծրագրերն ու մեր երկրի մի շարք համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները կանաչ տնտեսության համակարգ ունենալու վերաբերյալ:

Հարցուպատասխանի ձեւաչափում ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Հակոբ Ասլանյանն ու Մաթեւոս Ասատրյանն անդրադարձել են կանաչապատման դերին՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համատեքստում: Կարեւորվել է նաեւ դպրոցական ծրագրերում բնապահպանական առարկաներն ավելի խորքային ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Խորհրդարանական վերահսկողությունը բնապահպանական գործողության եւ կլիմայի փոփոխությունների համատեքստում ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հայաստանում կլիմայի փոփոխության կայուն զարգացման համատեքստում անդրադարձել է կլիմայի փոփոխության աճող ազդեցություններին՝ ընդգծելով, որ ներկայումս կլիմայական անվտանգության հետ կապված քաղաքական պահանջարկ կա աշխարհում:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում կլիմայի հետ կապված պարտավորությունների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը:

Ըստ պատգամավորի՝ կլիմայի փոփոխության խնդիրը վերաբերում է ամբողջ աշխարհին: «Աշխարհաքաղաքական զարգացումները, բացի այն, որ ուղիղ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, նաեւ թելադրում են առաջնահերթությունների այլ տրամաբանություն»,- նշել է նա:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն անդրադարձել է կլիմային ուղղված ֆինանսավորմանն ու բյուջեի վերահսկողությանը:

Համաժողովի ընթացքում Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Մարլեն Լունդ-Կոպարկլինտը ներկայացրել է Շվեդիայի խորհրդարանի փորձը կլիմայի հետ կապված պարտավորությունների վերահսկողության ոլորտում:

Համաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան», ՄԱԶԾ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի եւ ՄԱԶԾ Բանգկոկի տարածաշրջանային գրասենյակի «Գենդերազգայուն եւ ռիսկերի վրա հիմնված կայուն զարգացման գլոբալ ծրագրի» եւ ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ:

Համաժողովի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության անվտանգային ռիսկերի վերաբերյալ ամենավերջին գիտական փաստերն ու ապացույցները, ազգային բարենպաստ միջավայրում կլիմայի հետ կապված անվտանգության ռիսկերի վերաբերյալ փաստերը, ինչպես նաեւ դրանց՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցություններն ու առաջնահերթությունները:


11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Արտահերթ նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 414 սրահում:Հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 314 սրահում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովՀուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ին, 214 սրահում նիստ կգումարի Տնտեսական հարցերի մ...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...