Տպել
06.12.2022
Նոր կարգավորմամբ լիազոր մարմնին վերապահվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման կարգը եւ պայմանները հաստատելու իրավասություն
1 / 6

2023 թ. փետրվարի մեկից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է առաջին անգամ հաշմանդամության սահմանման, այսինքն` արդեն իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում, իսկ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննությունների եւ կրկնակի փորձաքննությունների դեպքում գործելու է բժշկասոցիալական փորձաքննությունը:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հարակից օրենքներում կիրառվող հասկացություններն ու դրույթները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: Բացի այդ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքում օրենքներում սահմանված որոշ դրույթներ վերանայելու եւ հստակեցնելու անհրաժեշտություն է առաջացել. այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում ներկայացնելիս:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխությամբ սահմանվում է, թե ինչ պայմաններում պետք է իրականացվի բժշկասոցիալական քննությունը: Առաջարկվում է անցումային մոդել. գործընթացի իրականացումը պայմանավորված է բարեփոխումն առավել կառավարելի եւ փուլային ներդնելու նպատակով:

Առաջարկվող փոփոխություններով լիազոր մարմնին վերապահվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման ու անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման կարգը եւ պայմանները հաստատելու իրավասություն: Լիազոր մարմնի համար ամրագրվում է նաեւ գնահատող մասնագետների ռեեստրի ստեղծման եւ սպասարկման կարգը հաստատելու լիազորող նորմ: Բացառվելու է հնարավոր փաստաթղթաշրջանառությունը, քաղաքացին այլեւս մի գերատեսչությունից մյուս գերատեսչություն չի գնալու:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է Լիլիթ Ստեփանյանը: Նրա խոսքով եթե նախկինում համապատասխան դիմումի եւ փաստաթղթերի առկայության դեպքում Միասնական սոցիալական ծառայություն դիմած քաղաքացին ճանաչվում էր հաշմանդամություն ունեցող եւ ստանում առաջին, երկրորդ եւ երրորդ կարգ, ապա ֆունկցիոնալության գնահատման տեսանկյունից այսուհետ գնահատվելու է անձի ֆունկցիոնալության սահմանափակումը, որը, հիմնականում, որակավորվելու է խոր, ծանր եւ միջին տերմիններով: 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...