«Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը եւ հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում:
Փոխնախարարի խոսքով առաջարկվում են կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում:
Կսահմանվեն նաեւ լիազորող նորմեր, որոնք թույլ կտան վերահսկել եւ ունենալ հստակ կարգավորումներ` կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով` նաեւ կլինիկական ամբիոնների, մարզադահլիճի եւ դրանց սարքերով, սարքավորումներով, նյութերով ու գույքով հագեցվածության վերաբերյալ:
Գլխադասային` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...