Տպել
18.04.2006
Մշակութային արժեքների պահպանությանը նվիրված ցուցահանդես Ազգային ժողովում

Ապրիլի 18-ին Եվրամիություն-Հայաստան համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում  Ազգային ժողովում բացվեց մշակութային արժեքների պահպանությանը նվիրված ցուցահանդես, ուր ներկայացված են հիմնականում առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանից դուրս հայտնված տարածքներում գտնվող հայկական հուշարձանները: Հանձնաժողովի համանախագահ Արմեն Ռուստամյանը կարեւորեց նման ցուցահանդեսի բացումը` պատմական հուշարձանների պահպանության վրա հասարակության ուշադրությունը բեւեռելու առումով: Ցուցահանդեսի բացմանը, որ նախաձեռնել էրհայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը,մասնակցում էին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ եւ այլք:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ նախագահ Արմեն Հախնազարյանը, ներկայացնելով հայկական ճարտարապետության գոհարները, նշեց, որ հ/կ-ի նպատակը առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանից դուրս մնացած տարածքներում եղած հայկական ճարտարապետական արժեքների պահպանումն ու արժեւորումն է:

ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը կարեւորեց ցուցահանդեսի կազմակերպումը` հայկական մշակութային արժեքները եվրոպացի պատգամավորներին ներկայացնելու տեսանկյունից: Տիկին Հակոբյանի կարծիքով` անընդունելի է ճարտարապետական կոթողների ոչնչացումը մեր հարեւանների կողմից` հիշեցնելով, որ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, եւ քաղաքակիրթ աշխարհը մշակութային արժեքների պահպանման խնդիր են դրել:


12.07.2024
«Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք խորհրդարանում
Խորհրդարանում «Palette Art Studio»-ի նախաձեռնությամբ հուլիսի 11-ին բացվել է «Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել են Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 100 ստեղծագործողների աշխատանքներ: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ աշխատակազմի ներ...