Տպել
09.12.2022
Նախագծով վերացվում է օրենսդրական անհամապատասխանությունը
1 / 1

Խորհրդարանը քննարկել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ լրացումների ընդունման արդյունքում Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահին եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կկիրառվի նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի նկատմամբ, եւ կվերացվի վերոնշյալ օրենքի կարգավորումների եւ ՀՀ դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման հետ առկա անհամապատասխանությունը:

Նախագծին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 9-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում: