Տպել
14.12.2022
Կարեւորվել են ցեղասպանությունների դեմ պայքարի հարցերը
1 / 3

Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը կարեւորել են ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ու Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի պատվիրակության անդամները՝ դեկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ պատգամավոր Կնյազ Հասանովը: 

Հյուրերը Երեւանում մասնակցել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին:

Կողմերն անդրադարձել են ցեղասպանությունների դեմ պայքարին ուղղված հարցերին: Նշելով, որ Քուրդիստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հյուրերն ընդգծել են, որ Իրաքի եզդիների նկատմամբ եւս ցեղասպանություն է իրականացվել: Այս համատեքստում կարեւորվել է Հայաստանի փորձը՝ ցեղասպանությունների դեմ պայքարի եւ հարցը միջազգային հարթակներում ներկայացնելու առումով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ բուհերի դիպլոմների` Իրաքում ճանաչման խնդրին, ինչպես նաեւ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում եզդիների՝ առանձին քվոտայով ներկայացված լինելու հարցին:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու Հայաստան-Իրաք առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ այս հարցում ակնկալել գործընկերների արձագանքը:


03.07.2024
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ...