Տպել
16.12.2022
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 6

Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ եւ սահմանած օրակարգով դեկտեմբերի 16-ին արտահերթ նստաշրջան է գումարել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավորն ընտրությունից հետո ԱԺ նիստում երդվում է:

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանը եւ Հովակիմ Հովակիմյանն ԱԺ նիստում երդվել են՝ ասելով. «ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելով՝ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»:

Խորհրդարանն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը: