Տպել
26.12.2022
Նախաձեռնությամբ ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին
1 / 6

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին մեր երկրի միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվի վերապահում ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների արտահանման մասով՝ անտառանյութ, հանքաքար, սեւ մետաղից սալիկներ, աղացագնդեր, սեւ մետաղի թափոններ եւ ջարդոն, սեւ մետաղից պատրաստված խողովակներ եւ դրանց կցամասեր, սեւ մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաեւ գունավոր մետաղի թափոններ եւ ջարդոն:

Նշվել է, որ սահմանափակումները չեն վերաբերում ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող ապրանքների վրա: Միաժամանակ գործող օրենքի  համապատասխան հոդվածով նշված դասակարգիչներն առաջարկվում է համապատասխանեցնել ԵԱՏՄ գործող միասնական դասակարգիչներին, որոնք հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թ. սեպտեմբերի 14-ի որոշմամբ:

Վահան Քերոբյանի հավաստմամբ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքում:

Հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանի հարցին, թե արդյո՞ք ՌԴ Պետդուման ցանկանում է օրենսդրորեն բարձր եկամտահարկ կիրառել իր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ուկրաինական հակամարտության հետեւանքով գտնվում եւ աշխատում են ԱՊՀ եւ այլ երկրներում, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ մեր երկիրն ամեն ինչ անում է հատկապես ՏՏ ոլորտի օտարերկրյա աշխատակիցների համար եկամտային հարկի լավ ռեժիմ ապահովելու ուղղությամբ:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 26-ի նիստում:
 
 


18.07.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 18-ին ընդունել է Ալբանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական եւ ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Գազմենդ Բարբուլուշիի գլխավորած պատվիրակությանը:   Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդ...

18.07.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ
Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կայուն զարգացմանը նվիրված Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտ...