Տպել
29.12.2022
Խորհրդարանական դիվանագիտություն. փոխայցեր
1 / 1

2022 թ. ԱԺ նախագահի աշխատանքային օրակարգը հագեցած էր: Պաշտոնական այցեր, փոխայցեր, ընդունելություններ ու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նիստեր: Ամենատարբեր հարթակներից Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հայաստանյան օրակարգի առանցքային հարցերը, քննարկվել է մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը: Տարբեր երկրների խորհրդարանների գործընկերների հետ հանդիպումներում դիտարկվել են փոխգործակցության ընդլայնման ուղիները: