Տպել
11.01.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն
1 / 13

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հունվարի 11-ի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն են ներկայացրել երկու հարցի վերաբերյալ:

Գործադիրն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում:

Նախաձեռնության ընդունման նպատակն իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի շրջանակը քչացնելն է. կվերանա մի շարք տեղեկանքներ ներկայացնելու պահանջը: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում նոր կարգավորմամբ անձնագրային տեղեկությունների փոփոխման դեպքում Կանոնադրության մեջ կրկին փոփոխություններ կատարելու պահանջն առաջարկվում է վերացնել: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխություններ չեն իրականացվել: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը դրական է գնահատել առաջարկվող կարգավորումը:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլ նաեւ մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին: Գործող օրենսդրությամբ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչության աշխատողն ազատված է աշխատանքի թույլտվության պահանջից, մինչդեռ մասնաճյուղինը՝ ոչ:

Գեւորգ Պապոյանի՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում առաջարկող նախագիծը հանձնաժողովում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել, նախագիծը չի լրամշակվել:

Հարակից զեկույցում պատգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկել է կողմ քվեարկել:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...