Տպել
12.01.2023
Քննարկվել է Հայաստանի եւ Կատարի կառավարությունների միջեւ առողջապահության բնագավառում համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը
1 / 9

Համաձայնագրով նախատեսվում է Կատարի Պետության կառավարության հետ առողջապահության բնագավառում փոխշահավետ համագործակցություն, ինչն էլ կխթանի Հայաստանում ոլորտի զարգացումը, ինչպես նաեւ գիտակրթական ներուժի եւ առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացումը:

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը քննարկվել է հունվարի 12-ին կայացած Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով փաստաթուղթը ստորագրվել է 2022 թ. հունիսի 13-ին:

«Համաձայնագրի ստորագրումից հետո մենք շարունակել ենք աշխատանքները Կատարի Պետության առողջապահության նախարարության գործընկերների հետ եւ ներկայումս մշակում ենք գործնական ծրագիր, որն առավել մանրամասն կանդրադառնա փաստաթղթում մատնանշված համագործակցության ուղղություններին»,- ընդգծել է փոխնախարարը:

Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...