Տպել
27.04.2006
ՀՀ ԱԺ նախագահը Սանկտ Պետերբուրգում ելույթ է ունեցել Պետական Դումայի 100-ամյակին նվիրված հոբելյանական նիստում

Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի 100-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ապրիլի 27-ին ելույթ է ունեցել հոբելյանական նիստում: Ազգային ժողովի անունից Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է Պետական Դումայի 100-ամյակը`  կարեւորելով հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը:

100-ամյակի տոնակատարության շրջանակներում Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էլսի Հաստինգսի հետ` քննարկելով ԵԱՀԿ ԽՎ-ՀՀ ԱԺ համագործակցության հարցերը:

ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ հանդիպման ժամանակ` ԱԺ նախագահը շնորհավորել է նրան Պետական Դումայի 100-ամյակի կապակցությամբ, քննարկվել են նաեւ հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նաեւ հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին: