Տպել
28.04.2006
Սանկտպետերբուրգյան հանդիպումներ

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ապրիլի 28-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել աշնանը ՌԴ Դաշնության ժողովում ՀՀ Ազգային ժողովի օրեր անցկացնելու եւ ՌԴ որեւէ հայաշատ ռեգիոնում միջռեգիոնալ համագործակցության խնդիրների շուրջ կոնֆերանս անցկացնելու մասին:

ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքին, փոխադարձաբար կարեւորվել է քաղաքական համաձայնության կայացումը  Ընտրական օրենսգրքի շուրջ եւ առաջիկա համապետական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը, ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը ԵԽ անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Իբրեւ ՍԾՏՀ նախագահ` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը ստորագրել են ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի եւ ԵՎՐԱԶԵՍԻ միջխորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է նպաստել երկու կառույցների համագործակցությանը, երկրների եւ ժողովուրդների խորհրդարանական երկխոսության կայացմանը:


28.04.2006
«Եվրոպական պառլամենտարիզմ. պատմություն եւ արդիականություն»
ՌԴ Պետական Դումայի 100-ամյակի տոնակատարությանը մասնակցող ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ելույթ է ունեցել «Եվրոպական պառլամենտարիզմ. պատմություն եւ արդիականություն» միջազգային կոնֆերանսում.  «Ուրախ եմ, որ կոնֆերանսում՝ Պետական Դումայի 100-ամյա հոբելյանի շր...