Տպել
28.04.2006
«Եվրոպական պառլամենտարիզմ. պատմություն եւ արդիականություն»

ՌԴ Պետական Դումայի 100-ամյակի տոնակատարությանը մասնակցող ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ելույթ է ունեցել «Եվրոպական պառլամենտարիզմ. պատմություն եւ արդիականություն» միջազգային կոնֆերանսում.  «Ուրախ եմ, որ կոնֆերանսում՝ Պետական Դումայի 100-ամյա հոբելյանի շրջանակներում, հնարավորություն է ընձեռված միջխորհրդարանական երկխոսության աջակցության, երկու կազմակերպությունների համագործակցության ամրապնդման համար` ուղղվածփորձի ընդհանրացմանը, կարծիքների փոխանակմանը եւ համանման խնդիրների առանձնացմանը, որոնց շնորհիվ կարելի է հասնել շոշափելի արդյունքների:

Մենք պաշտպանում ենք միջխորհրդարանական համագործակցության որակապես նոր մակարդակը,ԱՊՀ ՄԽՎ-ի եւ ԵԽ անդամ երկրների խորհրդարանականների միջեւ երկխոսության աշխարհագրության ընդլայնումը երաշխավորող նախաձեռնությունը:

Որպես ՍԾՏՀ ԽՎ նախագահ` ցանկանում եմ նշել, որ մեր կազմակերպության գործունեության ուղղություններից մեկը, որը նպաստում է նրա մասնակիցների համագործակցության զարգացմանը, եղել եւ մնում են համատեղ ջանքերը համագործակցության իրավական հիմքերի ստեղծման, եվրոպական գործընթացներին տնտեսական եւ քաղաքական ինտեգրման ձգտումը խորացնելու ուղղությամբ:

ՍԾՏՀ-ի կայացման առաջին փուլում արդեն իսկ նպատակ էր դրված ԵՄ-ի հետ պատմականորեն ձեւավորված քաղաքական եւ տնտեսական կապերի պահպանումը` տարածաշրջանային գործընթացներին համատեղ ինտեգրման հեռանկարով:

Սեւծովյան տարածաշրջանը աշխարհագրորեն եւ տնտեսապես պատկանում է եվրոպական տարածքին: Հենց այդ պատճառով մեզ հույս է ներշնչում ԵՄ աճող հետաքրքրությունը տարածաշրջանային այն ծրագրերի նկատմամբ, որոնքքննարկվել ենՍԾՏՀ-ի հետ տրանսպորտի, էներգետիկայի, փոքր եւ միջին ձեռներեցության, առեւտրի եւ ներդրումների ոլորտներում:

Այսօր ՍԾՏՀ ԽՎ-ն երկխոսության եւ համագործակցության համար դինամիկ ժողովրդավարական համաժողով է: Անցած տարիների փորձը պարզորոշցուցադրել է ՍԾՏՀ ԽՎ-ի բարձրացող դերը մեր տարածաշրջանի կառավարական ինստիտուտների եւ ժողովրդների միջեւ համագործակցության խորացման մեջ՝ դրանց ընտրված ներկայացուցիչների միջոցով:

Վերջին տարիներին ՍԾՏՀ ԽՎ-ի համար ԵՄ-ի հետ հարաբերությունները գերակա են: Չմոռանանք, որ Հունաստանը Եվրամիության անդամ է, մի քանի երկրներ ԵՄ-ի անդամակցության շեմին են: ՍԾՏՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացումը,«Նոր հարեւանության» եվրոպական քաղաքականությունը հաստատեցին 2000 թվականից սկսած ջանքերի արդարացիությունը` Եվրոպական Խորհրդարանի հետ համագործակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Համոզված եմ, որ ԵՄ-ի եւ ՍԾՏՀ-ի փոխհարաբերությունների ակտիվացումը, ներառյալ խորհրդարանական բաղկացուցիչները՝ Եվրոպական Խորհրդարանը եւ ՍԾՏՀ ԽՎ-ը, շահավետ կլինի անցումային ժամանակաշրջան վերապրող Սեւծովյան տարածաշրջանի երկրների եւԵՄ-ի համար՝ ամբողջ մայրցամաքի մասշտաբով ինտեգրման գործընթացներին օժանդակելու առումով: Համոզված եմ, որ Եվրոպայի շրջանակներում ազգային խորհրդարանների համագործակցությունը կամրապնդի խորհրդարանական դիվանագիտությունը եւ տարածաշրջանում կստեղծի խաղաղության, վստահության եւ կայունության մթնոլորտ:

ՍԾՏՀ-ն երկրների մեծամասնության կողմից դիտվում է որպեսԵվրոպական լայն ինտեգրման տարր: Այն ժամանակ, երբ ԵՄ գտնվում է ՍԾՏՀ-ի անդամ երկրների մասնակցությամբ ընդլայնման նախօրեին, երբ ՍԾՏՀ-ի կազմակերպությունը դիտարկում է հարաբերությունները Եվրոպական Խորհրդարանի հետ որպես գերակայություն, փոխհարաբերությունները ՍԾՏՀ ԽՎ-ի եւ Եվրոպական Խորհրդարանի միջեւ հասել են կարեւորագույն փուլի: Վեհաժողովը ողջունում է ԵՄ-ի ներկայացուցիչների մշտական մասնակցությունը նստաշրջաններում եւ մշտապեսարտահայտում է իր աջակցությունը երկու խորհրդարանական կառույցների միջեւ փոխհարաբերությունների ամրապնդմանը:

Բուխարեստում 2003 թվականի դեկտեմբերի 8-10-ին կայացած Գլխավոր Վեհաժողովի ժամանակ ՍԾՏՀ ԽՎ-ն հանձնարարական ընդունեց «Եվրոպական տնտեսական տարածություն ստեղծելու մասին», որում աջակցություն է արտահայտում Սեւծովյան համագործակցությունը այդ տարածաշրջանի նկատմամբԵՄ-ի քաղաքականության մեջ ընդգրկելու մասին «ԵՄ-ի Սեւծովյան ռազմավարության» մշակման գաղափարին: Բուխարեստում կայացած նիստում Վեհաժողովը նաեւ ընդունեց հանձնարարական «ԵՄ-ի ընդլայնման համատեքստում Սեւծովյան տարածաշրջանի մասին», որում ընդգծվում է, որ ԵՄ-ում անդամակցության բարձր գրավչությունը հզոր խթան է քաղաքական տնտեսական կայունությունը եւ կայուն տնտեսական աճը ամրապնդող ներքին բարեփոխումների իրականացման համար: Վեհաժողովի անդամները քննարկեցին Եվրոպայի Խորհրդին եւ Եվրոպական Խորհրդարանին ուղղված Եվրոպական Հանձնաժողովի ուղերձը «Ընդլայնված Եվրոպա - հարեւանություն՝ մեր արեւելյան եւ հարավային հարեւանների հետ փոխհարաբերությունների նոր շրջանակներ», եւ իրենց կարծիքը շարադրեցին մի փաստաթղթում, որն ուղարկվեց Եվրոպական Խորհրդարան:

Համագործակցության առումով հարաբերությունների ամրապնդման գործում մյուս կարեւոր քայլը հանդիսացավ Հունաստանի Խորհրդարանի կողմից Աթենքում2005 թվականի ապրիլին ՍԾՏՀ-ում հունական նախագահության շրջանակներում եւ ՍՀՄԿ-ի եւ ՍԾՏՀ ԽՎ-ի օժանդակությամբ «Սեւծովյան ընդլայնված տարածաշրջանը եվրոպական նոր ճարտարապետության ներքո» խորհրդարանական կոնֆերանսի անցկացումը: ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերով հանձնաժողովը Տիրանայում անցկացված նիստում քննարկեց «ՍԾՏՀ ԽՎ-ի եւ Եվրոպական Խորհրդարանի միջեւ համագործակցության շրջանակների մասին» հարցը:

Մնալով Եվրոպական Խորհրդարանական կազմակերպությունների, ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական հիմնարար սկզբունքների ջատագովը, եւ ղեկավարվելով դրանցով, մենք պետք է շարունակենք իրավական դաշտի կատարելագործումը, ապահովելով պայմաններ այդ նորմերն ամրապնդելու համար, շարունակենք ազգային օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպական չափանիշների հետ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը:

Կարծում եմ, որ համագործակցությունըմեր կազմակերպությունների միջեւպետք է ուղղված լինի նոր հազարամյակի մարտահրավերների հետ պայքարի իրավական ապահովման նկատմամբ միասնական մոտեցումների մշակմանը եւ պետք է լինի երկարաժամկետ եւ հետեւողական:

Իմ խորին համոզմամբ` այս հանդիպումը կոչված է ընդլայնելու, ամրապնդելու եւ զարգացնելու խորհրդարանական կազմակերպությունների միջեւ ստեղծված հարաբերությունները»: