Տպել
02.05.2006
Ներկայացվեց «Ֆրիդոմ հաուսի» տարեկան զեկույցը

Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց «Ֆրիդոմ հաուս» ոչ կառավարական կազմակերպության փոխտնօրեն Թոմաս Մելիայի, Եվրոպական գրասենյակի ղեկավար Քրիստի Էվենսոնի, «Էկոնոմիստ ինթելիջենս Յունիթ»-ի խմբագիր Աննա Ուոքերի գլխավորած պատվիրակությանը:

Պարոն Մելիան ԱԺ նախագահին ներկայացրեց «Ֆրիդոմ հաուս»  ոչ կառավարական կազմակերպության 2006-ի տարեկան զեկույցը` նշելով, որ զեկույցում տրվում են եւ գնահատման մեթոդոլոգիաները, եւ չափանիշները: Կողմերն անդրադարձան հայաստանյան բարեփոխումների ընթացքին` դրանց հաջողության համար կարեւորելով ժողովրդավարության խորացումը, տնտեսական զարգացումներն ու ազատ ընտրությունները, խոսքի ազատությունը անցումային շրջանում գտնվող երկրներում: Կարեւորվեց նաեւ տեղեկատվության հավաստիությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորություն ունեցող նաեւ այլ հարցեր: