Տպել
01.02.2023
Կբարելավվեն ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու պայմանները
1 / 9

Այս նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման մակարդակով  սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները, որոնք անմիջականորեն  կապված են հենց ձերբակալված անձանց  իրավունքների երաշխավորմանը եւ նաեւ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարմանը. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը փետրվարի 1-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում` ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով այս պահին գույքագրվում են Հանրապետությունում առկա 33 ձերբակալվածներին պահելու վայրեր` հասկանալու համար, թե ինչպիսի շենքային խնդիրներ են առկա, ինչ միջազգային ստանդարտներին պետք է համապատասխանեն այդ վայրերը եւ ըստ այդմ` կատարվեն որոշակի փոփոխություններ` ապահովվելու ձերբակալվածների իրավունքները:

Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում բովանդակային որեւէ փոփոխություն չի  կատարվել:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշել է. «Այս նախագծով   առաջարկվող փոփոխությամբ  Կառավարությանը վերապահվում է իրավունք, որպեսզի իր որոշմամբ սահմանվի ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերի շինությունների ձեւը, կարգը, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...