Տպել
03.05.2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ցավակցական ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել Երեւան-Սոչի չվերթն իրականացնող անձնակազմի եւ ուղեւորների ընտանիքներին ու հարազատներին.

«Խորապես ցնցված եմ Ադլերի մերձակայքում «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի վթարի բոթից:

Իմ եւ Ազգային ժողովի անունից ցավակցում եմ զոհված անձնակազմի եւ ուղեւորների հարազատներին եւ մերձավորներին: Վստահ եմ, որ հնարավորը կարվի` աղետի պատճառները պարզելու համար»:


03.05.2006
Խորհրդակցություն ՀՀ ԱԺ նախագահի մոտ
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ որոշվել է մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծել աշխատանքային հանձնախումբ`  հետեւյալ կազմով` Հովհաննես Մարգարյան (...