Տպել
07.02.2023
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 5

Ազգային ժողովը փետրվարի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի գաղտնի դրոշմագրով միջնորդագրի քննարկումն անցկացնել ԱԺ փակ նիստում: Քվեարկության արդյունքում հարցի քննարկումը կանցկացվի փակ նիստում:

Ալեն Սիմոնյանը նաեւ հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները» հրատապ թեմայով քննարկումը եւս անցկացնել փակ նիստում:

Այս որոշումը նույնպես ընդունվել է:

ԱԺ որոշմամբ վերոնշյալ հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Խորհրդարանը սկսել է օրակարգային հարցերի քննարկումը: Նշենք, որ նիստին չի մասնակցել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...