ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ որոշվել է մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծել աշխատանքային հանձնախումբ` հետեւյալ կազմով` Հովհաննես Մարգարյան (ՕԵԿ), Հովիկ Աբովյան (ՀՀԿ), Ոստանիկ Մարուխյան (ՀՀԴ), Աղասի Արշակյան («Ազգային միաբանություն»), Մնացական Պետրոսյան (ՄԱԿ), Վլադիմիր Բադալյան («Ժողովրդական պատգամավոր»), Էդմունդ Ծատուրյան («Արդարություն»):
Աժ խմբակցությունների ու խմբի անդամները եւս մեկ անգամ ցավակցելով զոհվածների հարազատներին` վստահություն են հայտնել, որ կպարզվեն աղետի պատճառները: Զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով ԱԺ պատգամավորները դրամահավաք կկազմակերպեն: Խորհրդակցության ժամանակ առաջարկվել է մայիսի 4-ին ԱԺ նիստ չանցկացնել: