Տպել
03.05.2006
Խորհրդակցություն ՀՀ ԱԺ նախագահի մոտ

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ որոշվել է մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծել աշխատանքային հանձնախումբ`  հետեւյալ կազմով` Հովհաննես Մարգարյան (ՕԵԿ), Հովիկ Աբովյան (ՀՀԿ), Ոստանիկ Մարուխյան (ՀՀԴ), Աղասի Արշակյան («Ազգային միաբանություն»), Մնացական Պետրոսյան (ՄԱԿ), Վլադիմիր Բադալյան («Ժողովրդական պատգամավոր»), Էդմունդ Ծատուրյան («Արդարություն»):

Աժ խմբակցությունների ու խմբի անդամները եւս մեկ անգամ ցավակցելով զոհվածների հարազատներին` վստահություն են հայտնել, որ կպարզվեն աղետի պատճառները: Զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով ԱԺ պատգամավորները դրամահավաք կկազմակերպեն: Խորհրդակցության ժամանակ առաջարկվել է մայիսի 4-ին ԱԺ  նիստ չանցկացնել:


03.05.2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ցավակցական ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել Երեւան-Սոչի չվերթն իրականացնող անձնակազմի եւ ուղեւորների ընտանիքներին ու հարազատներին. «Խորապես ցնցված եմ Ադլերի մերձակայքում «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի վթարի բոթից:Իմ եւ Ազգային ժողովի անունից ցավակցում եմ զոհված...