Տպել
09.02.2023
Պատգամավորները կողմ են քվեարկել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը
1 / 1

Խորհրդարանի՝ փետրվարի 9-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ՀՀ ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 68-ը:

Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ՝ 67, դեմ՝ 0: