Տպել
09.02.2023
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
1 / 1

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Սարգիս Խանդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

Հանձնաժողովի նորընտիր նախագահն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է:

Քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին: