Տպել
09.02.2023
Շվեյցարիան երկիր է, որն իսկապես գնահատում է մարդու իրավունքները` առանց խտրականություն դնելու. Թագուհի Թովմասյան
1 / 3

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը փետրվարի 9-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին:

Աշխատանքային քննարկման ընթացքում շոշափվել են փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր, որոնք առնչվում են մարդու իրավունքներին: «Շվեյցարիան այն երկիրն է, որն իսկապես գնահատում է մարդու իրավունքները` առանց խտրականություն դնելու»,- նշել է Թագուհի Թովմասյանը: