Տպել
10.02.2023
Գործող օրենսդրական փաթեթում կամրագրվեն լիազորող նորմեր
1 / 3

Ներկայումս ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր գործում են, սակայն օրենքներում բացակայում են ամրագրված լիազորող նորմերը, ինչն էլ խնդիր է առաջացնում դրանց կիրառման տեսանկյունից. ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ փետրվարի 10-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողի խոսքով խնդրին լուծում տալու նպատակով նախատեսվել է գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը: