Տպել
20.02.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել արձանագրության վավերացմանը վերաբերող օրինագծին
1 / 8

Համաձայնագրի 5.7 հոդվածը նախատեսում է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության  միջեւ էլեկտրոնային տեղեկատվության կանոնային փոխանակում ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի հիման վրա. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը փետրվարի 20-ին  ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում: Քննարկվել է ««2018 թվականի հունիսի 28-ին ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջեւ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն՝ տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նրա խոսքով տեղեկատվության տրամադրումը կրում է վարչարարության իրականացման եւ արտաքին առեւտրի կանոնակարգման նպատակ: Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ հանձնաժողովը կսահմանի էլեկտրոնային հարթակների ստեղծման հնարավորություն եւ կապահովի այդ տեղեկատվության տրամադրումը:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...