Տպել
05.05.2006
Հայաստանի համար եվրոպական ինտեգրացիան չունի այլընտրանք

Մայիսի 5-ն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանին ընդունեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը:  Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Ողջունելով հյուրին`  պարոն Թորոսյանը կարեւորեց նրա այցը Հայաստան, որը պայմանավորված է  Հայաստանի Եվրոպայի Խորհրդին անդամակցության հնգամյա տարեդարձի եւ  Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի (ՔԴԵԴ) 2006թ. ակադեմիական տարվա բացման արարողության հետ:Պարոն Թորոսյանի համոզմամբ`  հինգ տարի անց լավ հնարավորություն է ընձեռված ամփոփելու համար արվածըեւ թեւակոխելու ավելի հասուն հարաբերությունների շրջան, որը սկսվում է Սահմանադրության էական փոփոխություններով, որի կարեւոր նպատակներից մեկն էլ այն կաշկանդումների վերացումն է, որը Հայաստանին հնարավորություն չէր տալիս լիարժեք կատարելու ԵԽ-ում ստանձնած պարտավորությունները: Ս ահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորությունները կյանքի կոչելու միջոցովլավ հիմք կստեղծվի եվրաինտեգրացիայի գործընթացն ամբողջացնելու համար: Պարոն Թորոսյանը կարեւոր համարեց պարզել պատճառները, թե ինչու տրանսֆորմացիայի գործընթացն ավելի դանդաղ ընթացավ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, քան Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Նշվեց, որ քաղաքակրթական առումով եվրոպական ինտեգրացիան Հայաստանի համար համադրելի է ազգային ինքնության արդիականացմանը, թեեւ հաճախ այս երկու գործընթացները դիտարկվում են որպես հակոտնյա: Նշվեց նաեւ, որ դեռեւս 1773 թ.-ինՀայաստանի համարմշակվել է Սահմանադրություն, որտեղ շարադրված են եղել այն սկզբունքները, որոնք այսօր էլ հիմնարար են եվրոպական ընտանիքի համար:Պարոն Թորոսյանը նշեց, որ մեր տարածաշրջանում Հայաստանը ԵԽ-ի անդամակցության պարտավորությունների կատարման առումով առաջատար է եւ կարեւոր է, որ մեր երկիրը առաջատար լինի նաեւ որպես միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացրած երկիր: Այս առումով կարեւոր նշանակություն ունեն 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունները եւ այդ ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: ԱԺ փոխնախագահի համոզմամբ բազմակողմ միջազգային հարաբերությունների հարթությունում Հայաստանի համար եվրոպական ինտեգրացիան չունի այլընտրանք:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության լուծմանխնդրին, պարոն Թորոսյանը կարեւոր համարեցհանդուրժողականության հաստատումը, անընդունելի համարելով ռազմատենչ կոչերը,պատերազմի եւ ատելության քարոզը: Ադրբեջանում գնալով ուժեղանում են ռազմատենչ հայտարարությունները եւ  անհանդուրժողականության կոչերը, ինչը հակասում է ԵԽԽՎ  հունվարյան 1416 բանաձեւին, որը առաջարկում էր Հայաստանին եւ Ադրբեջանին կոնկրետ քայլեր կատարել անվստահությանվերացման, հանդուրժողականության հաստատման, ռազմատենչ կոչերի, պատերազմի քարոզիբացառման ուղղությամբ: Միջազգային հանրության ակնկալիքները` հակամարտության կարգավորման վերաբերյալ, միայն այն ժամանակ իրական հիմք կստանան, երբ Ադրբեջանի այդ գործելակերպը  փոխվի: Պարոն Թորոսյանի համոզմամբ, եթե միջազգային կազմակերպությունները  եւ մասնավորապես  ԵԽ-ն հստակ դիրքորոշում արտահայտեն այս հարցի առնչությամբ,  Ադրբեջանը իր մոտեցումը վերանայելու անհրաժեշտություն կզգա:

Պարոն Թորոսյանը դրական գնահատեց  ՔԴԵԴ գործունեւությունը Հայաստանում եւ նշեց, որ քաղաքագիտական նախնական կրթության եւ Հայաստանում ժողովրդավարական արժեքների զարգացման առումով դպրոցը կարեւոր նշանակություն ունի:

ԵԽ Գլխավոր քարտուղարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանը նշեց, որ այցը Հայաստան ավելի շատ տեղեկատվություն ստանալու նպատակ ունի եւ առաջին անգամ է Հայաստանում` ԵԽ անդամակցությունից հետո: Նրա կարծիքով նույնպես Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեն սահմանադրական բարեփոխումների իրականացումը,  որով հնարավորություն է ստեղծվել բարեփոխելու դատական համակարգը, տեղական ինքնակառավարումը, պայքարելու կոռուպցիայի դեմեւ ընդլայնելու ու խորացնելու ժողովրդավարությունը: Պարոն ԼորանըՀայաստանի համար կարեորեց առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը եւ հույս հայտնեց , որ Հայաստանը կդառնա տարածաշրջանի առաջին երկիրը, որը կանցկացնի ազատ եւ արդար ընտրություններ եւ կարժանանա դրական գնահատականի:

Պարոն Լորանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին քաղաքագիտությունը զարգացնելու եւ այս ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնելու հարցում:

Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...