Տպել
22.02.2023
Կներդրվեն անձնական հաշվի քարտերի վարման նոր մեխանիզմներ
1 / 8

Օրենքի նախագծի մշակման նպատակը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցման, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանումն է` լրացուցիչ ճկունություն ապահովելով տնտեսվարողների համար: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 22-ի նիստում:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է ներդնել անձնական հաշվի քարտերի վարման նոր մեխանիզմներ: Սահմանվել է նաեւ պարտավորությունների մարման վճարման վերջնաժամկետի նորմ, վերանայվել է դեբետային գումարների վերադարձման կարգը:

Արթուր Մանուկյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ԱԺ փորձագետների կողմից ներկայացված առաջարկությունները, Կառավարությունը եւս ներկայացրել է նախագիծը լավարկող տեխնիկական բնույթի փոփոխությունների առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» եւ «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքներում լրացումեր նախատեսող օրինագծերի փաթեթին:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` նախաձեռնությամբ ամրագրվում է, որ ԵԱՏՄ-ի արդյունաբերական ապրանքների ռեեստրում ապրանքների մուտքագրումը տեղի է ունենում Առեւտրաարդյունաբերական պալատի տված ծագման վկայականի եւ Էկոնոմիկայի նախարարության կողմից այդ ռեեստրում փաստացի մուտք անելու գործընթացի հիման վրա:

«Դա հնարավորություն է տալիս, որ ռեեստրում առկա ապրանքները մասնակցեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումների գործընթացներին: Այս պահին մենք ունենք 5 անվանատեսակ ապրանք, որոնք մուտքագրված են արդյունաբերական ապրանքների ռեեստրում»,- ընդգծել է նախարարը:

Կարեւորելով արդյունաբերության զարգացումը` զեկուցողը փաստել է, որ մշակվող արդյունաբերությունում 2022 թվականին տնտեսական աճը կազմել է 11,9 տոկոս:

Մինչեւ երկու ամսով հետաձգվել է ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:
 


26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու...

26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...