Տպել
05.05.2006
Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հինգ տարիները

Մայիսի 5-ին  ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Եվրախորհրդին Հայաստանի անդամակցելուց հետո անցած հինգ տարիների ձեռքբերումներին եւ հեռանկարներին: Նշվեց, որ այդ տարիները եղել են ակտիվ աշխատանքի ու համագործակցության տարիներ, որոնց ընթացքում էլ  ուրվագծվել են Եվրախորհրդից Եվրամիություն ճանապարհի ուղենիշները: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ  Եվրախորհրդում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին` նշելով, որ սահմանադրության փոփոխություններից հետո կատարվում են օրենսդրական բարեփոխումներ դատաիրավական, տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման համակարգերում, ընտրական օրենսգրքում:

Պարոն Լորանը, կարեւորելով  ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունը Հայաստանում` ընդգծեց առաջիկա համապետական ընտրությունները ազատ ու արդար անցկացնելու համար օրենսդրական հիմքերի ու քաղաքական կամքի առկայության անհրաժեշտությունը:  Հինգ տարի առաջ Հայաստանի որդեգրած քաղաքական կուրսը պարոն Լորանի կարծիքով` եվրոպական մեծ ընտանիքում ինտեգրվելու ու արժեհամակարգերը որդեգրելու առումով Հայաստանի առաջընթացի համար դրական նշանակություն է ունեցել:


05.05.2006
Շարունակվում են ցավակցական հեռագրերը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին
Բելգիայի Սենատի նախագահ Անն Մարի Լիզինը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը, Հունաստանի խորհրդարանի նախագահ Աննա Բենակին, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի  նախագահ Ղոլամալի Հադդադ-Ադելը,  ՌԴ Պետական Դումայի փոխնախագ...

05.05.2006
«Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը.անդամակցության հինգ տարի» համաժողովում
Մայիսի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում աշխատանքները սկսեց «Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը.  անդամակցության 5 տարի» համաժողովը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ եւ այլոք:Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի ...