Տպել
22.02.2023
Նախաձեռնությամբ հստակեցվում են աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները եւ նպատակները
1 / 10

Նախագծերի ընդունմամբ ակնկալում ենք, որ աղբահանության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի ինստիտուցիոնալ հենք` նպատակաուղղված  թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառման, այդ թվում` առաջացող թափոնների ծավալի նվազեցման, հանրապետության ամբողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման ու անվտանգ հեռացման, ինչպես նաեւ  օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքման եւ դրանց վերամշակման համար: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 22-ի նիստում:

Զեկուցողն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Կառավարության հեղինակած ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Նախաձեռնությամբ նախատեսվում է հստակեցնել աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները եւ նպատակները: Ամրագրվում են աղբի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաեւ աղբի առաջացման կանխարգելման եւ քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները:

Աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ նախաձեռնությամբ սահմանվել են հիմնական պահանջներ: ՏԻՄ-երի կողմից աղբահանության եւ սանիտարական մաքրման տեղական կառավարման պլանների մշակման եւ հաստատման պարտադիր պահանջ է ամրագրվել: «Սա պարտադրելու է մեր համայնքային իշխանություններին  հստակ նկարագրել, թե ինչպես են պատկերացնում առաջիկա 5 տարվա ընթացքում աղբահանության կամ կոշտ կենցաղային թափոնների կառավարումը»,- ընդգծել է զեկուցողը:

Հստակեցվել են աղբահանության եւ սանիտարական մաքրման կառուցվածքներին ներկայացվող պահանջները` կապված աղբի տեղադրման եւ աղբավայրերի շահագործման հետ:

«Մենք սահմանել ենք նաեւ տնտեսական խթանիչներ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն աղբի կանոնավորված տեսակավորման, դրա գոյացման ծավալների նվազման, օգտահանման միջոցառումների կիրառման գործունեություն ծավալելու համար»,- նշել է Վաչե Տերտերյանը:

Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից սեփական տարածքում իրենց չպատկանող աղբ հայտնաբերելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում այդ մասին ՏԻՄ-ին չտեղեկացնելը կառաջացնի տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի եռապատիկից հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` ութնապատիկից տասնապատիկի չափով:

Զեկուցողն անդրադարձել է բացի Երեւանից մյուս 8 մարզերում աղբահավաքության կազմակերպման կանոնակարգմանն ուղղված Կառավարության առաջիկա քայլերին. «2023 թվականին այդ 8 մարզերի համար կունենանք կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագիծ, որի իրականացումը կսկսվի 2024 թվականից»:

Նշվել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացրած առաջարկների մի մասն ընդունվել է, իսկ որոշներն էլ լրացուցիչ քննարկման կարիք ունեն:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` փոխնախարարը նշել է, որ նախաձեռնության ընդունումից հետո կներդրվի Կառավարության կողմից մշակված` շինարարական աղբի կառավարման ամբողջական ընթացակարգը:

Պատգամավորները բարձրացրել են աղբավայրերի հարակից տարածքների աղտոտվածությանը, ոչ որակյալ աղբամանների օգտագործմանն առնչվող հարցեր:

Փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:


27.05.2024
Աշխատանքային քննարկում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում «Հանրային տեղեկատվության մասին», «Կիբեռանվտանգության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարա...

27.05.2024
Աշխատանքային քննարկման առանցքում եղել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները
Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին...