Տպել
05.05.2006
Շարունակվում են ցավակցական հեռագրերը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին

Բելգիայի Սենատի նախագահ Անն Մարի Լիզինը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը, Հունաստանի խորհրդարանի նախագահ Աննա Բենակին, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի  նախագահ Ղոլամալի Հադդադ-Ադելը,  ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը հեռագրեր են ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին` իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի  ողբերգական աղետի հետեւանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

Ցավակցական հեռագրերը շարունակվում են:


05.05.2006
Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հինգ տարիները
Մայիսի 5-ին  ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան...

05.05.2006
«Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը.անդամակցության հինգ տարի» համաժողովում
Մայիսի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում աշխատանքները սկսեց «Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը.  անդամակցության 5 տարի» համաժողովը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ եւ այլոք:Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի ...