Տպել
27.02.2023
Փաթեթի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն դատախազների խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունների շրջանակները
1 / 7

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված հայ բնակչության ջարդերի զոհերի հիշատակը: Ոճրագործությունը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի ընդունմամբ լրացվում են ՀՀ օրենսդրության մեջ առկա մի շարք բացերը եւ ոչ ամբողջական կարգավորումները, որոնց նպատակը ՀՀ դատախազության գործունեության արդյունավետության բարձրացումն է:

Նախագծերի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն նաեւ դատախազների խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունների շրջանակները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը հայտնել է, որ ընդունվել է պատգամավորների ներկայացրած առաջարկների մի մասը:

Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: