Տպել
27.02.2023
Նախատեսվում է դատախազներին ամսական հավելում վճարել
1 / 1

Առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի ընդունման արդյունքում  նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:

Փոխնախարարը նշել է, որ առաջարկի հիմքում դատախազների աշխատանքի ռիսկայնությունն է, ինչպես նաեւ այդ աշխատանքն առավել գրավիչ դարձնելու նպատակը: Նշվել է, որ հավելումը դատախազները կստանան ոչ հավասար չափով, յուրաքանչյուր դատախազ հավելում կստանա` ըստ իր դրույքաչափի:

Հարցը քննարկվել է հանձնաժողովի` փետրվարի 27-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:


12.07.2024
«Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք խորհրդարանում
Խորհրդարանում «Palette Art Studio»-ի նախաձեռնությամբ հուլիսի 11-ին բացվել է «Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել են Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 100 ստեղծագործողների աշխատանքներ: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ աշխատակազմի ներ...