Տպել
28.02.2023
Ազգային անվտանգության մարմիններում կներդրվի ատեստավորման նոր համակարգ
1 / 6

Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման եւ վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար առաջարկվում է ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ փետրվարի 28-ի հերթական նիստում:

Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ: Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում երկու անգամ դիմելու հնարավորություն կունենա: Ատեստավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարի չափերն ու վճարման կարգը սահմանվելու է Կառավարության որոշմամբ, իսկ ատեստավորման ենթակա ծառայողների պաշտոնների շրջանակը` ԱԱԾ տնօրենի հրամանով: 
 
Անդրանիկ Սիմոնյանը նշել է, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորների կողմից հնչեցված մի շարք առաջարկների հիման վրա նախագծերը մինչեւ երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացնելը խմբագրվելու են. կներկայացվի նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

Պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է, թե ինչ մեխանիզմներով է ապահովվելու ատեստավորման թափանցիկ եւ անաչառ գործընթացը: Ի պատասխան` Անդրանիկ Սիմոնյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է ատեստավորման հանձնաժողով, որը գլխավորելու է ծառայության տնօրենը, հանձնաժողովի կազմում լինելու են նաեւ ծառայության տնօրենի տեղակալները: Գործընթացն անցկացվելու է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլում նախատեսվում է ընդգրկել 20 հարց: 17-ին դրական պատասխանելու դեպքում ծառայողը կանցնի հարցազրույցի փուլ: Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայություններ զբաղեցնողների դեպքում մինչեւ թեստավորման փուլը նախատեսվելու է ֆիզիկական եւ մարտական պատրաստվածության վերաբերյալ ստուգարք:

Գլխադասային` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանը` տեղեկացնելով, որ հանձնաժողովն ունի որոշ դիտարկումներ, առաջարկություններ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Քննարկված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...