Մայիսի 11-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանն ընդունեց
Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի նախագահ լորդ Մաքս Ռուֆուս Մոսլինի գլխավորած պատվիրակությանը:
Լորդ Մոսլինը նշեց, որ Հայաստան այցի նպատակն է խորացնելու համագործակցությունը Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի եւ ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի հետ, ինչպես նաեւ աջակցել Հայաստանին ոլորտի բարեփոխումների հարցում: Նշվեց, որ Ֆեդերացիան աշխարհի մոտ 40 երկներում ճանապարհային անվտանգության ծրագրեր է իրականացնում` համագործակցելով ՄԱԿ-ի եւ Համաշխարհային բանկի հետ , իսկ 2007 թ. ապրիլին տեղի կունենա ՄԱԿ -ի ճանապարհային անվտանգության շաբաթը:
Հաջողված համագործակցության օրինակ բերվեց Ֆրանսիան, որտեղ անցած տարի ճանապարհային պատահարների հետեւանքով զոհվածների թիվը 7500-ից իջել է 5000-ի,համակարգում զգալի նվազել է կոռուպցիան:
Պարոն Շահգելդյանը կարեւորեց ճանապարհային անվտանգության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությունը` նշելով, որ Հայաստանը զգալի քայլեր է կատարել այս ուղղությամբ: Այս համատեքստում կարեւորվեց օրենսդրական դաշտի հստակեցումը, ոլորտի տեխնիկական վերազինումը, կադրերի վերապատրաստումը, հասարակության տեղեկացվածության բարձրացումը, հասարակական կազմակերպությունների դերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...