ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ:
Չորս առաջարկություն է ներկայացրել նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Նա, մասնավորապես, առաջարկել է պահպանել մարտական գործողությունների ժամանակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների համար տրվող հատուցման գումարը, որոնք նրանք ստացել են մինչեւ 3-րդ խմբի հաշմանդամություն ստանալը:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ներկայացված փոփոխություններն արմատական են: Առաջարկները չեն ընդունվել. հարցի վերաբերյալ Կառավարության հետ կանցկացվի աշխատանքային քննարկում:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքի նախագծի լրամշակված տարբերակին:
Կառավարությունը վերանայում է էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները
Քաղաքացիական օրենսգրքում էլեկտրոնային պայմանագրերին վերաբերող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում եւ կիրառության առումով հստակ չեն: Հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Նախաձեռնությամբ վե...
Արուսյակ Ջուլհակյանը Ֆրանսիայի փոխդեսպանի հետ քննարկել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը փետրվարի 28-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Քասախյանին: Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարարության հաստատման գործընթացները,...
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի շրջանավարտներին հանձնվել են վկայականներ
Կարծում եմ` այստեղ ձեռք բերած փորձն ու գիտելիքները ճիշտ մեկնարկ կլինեն հետագա կարիերայի ընթացքում եւ մեծ խթան՝ օրենսդիր մարմնի գործունեությունն առարկայական պատկերացնելու հարցում. նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի ...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Փետրվարի 28-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով լրացվում են ՀՀ օրենսդ...
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին, 334 սրահում տեղի կունենա «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը:...
Քննարկվել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ստորագրված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը
Համաձայնագրով Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրվում է հարյուր միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության համար հեռարձակման դահլիճի նախագծի, այդ թվում՝ փոխհամաձայնեցված այլ նախագծերի քննարկման եւ իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ արտաքին ...
Լրացումներ Քրեական օրենսգրքում
Գործող Քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն, բռնություն գործադրելու կամ բռնություն...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնո...
Առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ կապված գործունեությունը
Նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ կապված գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման եւ բնապահպանական, սանիտարական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում դրա տեղադրման գործառույթները: Սահմանվում են վարչական տուգանքներ, որոն...
Առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում. նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ նիստում
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը փետրվարի...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատը 2015 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Այս օրերին Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի պատվիրակության կազմում առաջին անգամ մեր երկիր է այցելել նաեւ Պատգամավորների պալատի բյուրոյի անդամ Կլոդ Վիզլերը, որի գլխավորած կուսակց...
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Փետրվարի 28-ին՝ ժամը 16:00-ին, 214 սրահում տեղի կունենա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի փետրվարի 28-ին՝ ժամը 16:00-ին, 414 սրահում: ...
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար կենսական նշանակության կարեւոր ճանապարհ է: Հոսանքի հաճախակի անջատումների եւ էլեկտրականության ո...
Ազգային անվտանգության մարմիններում կներդրվի ատեստավորման նոր համակարգ
Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման եւ վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար առաջարկվում է ատեստավորման արդյունքում հաշվար...
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 28-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են հերթական նիստերի եւ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգերը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը սկսելը` պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղա...