Ազգային ժողովի վերջին հերթական նիստերում օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերում էին իրավական համակարգին: Ուզում եմ արձանագրել, որ մենք առաջին անգամ այս տարիների ընթացքում կիրառեցինք հատուկ կարծիքի ինստիտուտը: Մենք մտադիր ենք այն օգտագործել նաեւ այլ մարմիններում: Հատուկ կարծիք ենք ներկայացրել երկու հարցերի` պետական գաղտնիքին եւ դատախազությանն առնչվող օրենսդրության վերաբերյալ: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մարտի 2-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:
Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` պատգամավորն ընդգծել է. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի լարվածության որոշակի մեղմացում լինի, բայց դա չպետք է լինի Արցախի ինքնորոշման հաշվին»:
Անդրադառնալով մամուլում արծարծվող այն տեղեկություններին, թե Լաչինի միջանցքում կարող է տեղադրվել դեպի Արցախ բեռնափոխադրումների մուտքը եւ ելքը տեսահսկող սարք` Արծվիկ Մինասյանը նշել է, որ հաշվի առնելով Արցախի շրջափակման գրեթե 90-օրյա ժամկետը` ինչ-որ քայլեր պետք է իրականացվեն, այդ թվում` պետք է խստացվեն պահանջները Միջազգային դատարանի որոշման կատարման շրջանակում:
«Զիջում, որեւէ համաձայնություն, որտեղ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը կամ ադրբեջանական ստորաբաժանումները կարող են իրականացնել ԼՂ մուտք ու ելքի նկատմամբ հսկողական գործառույթներ, նշանակում է, որ մենք դանդաղ մահվան ենք դատապարտում մեր արցախահայ քույրերին եւ եղբայրներին: Չպետք է գնալ նման զիջումների»,- ասել է Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով ամեն ինչ պետք է անել Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:
Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մարտի 2-ին հանդիպել է Հայաստանի ներդրումային խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի ընթացիկ եւ առաջիկա անելիքները: Քննարկվել են նաեւ գործատուի կողմ...
Քննարկվել են տեսչական մարմնի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մարտի 2-ին հանդիպել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ղեկավար Քրիստինե Մարգարյանին եւ ծրագրի փորձագետ Արմեն Խուդավերդյանին: Ծրագրի շրջանակում ԹԻՀ...
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Հնդկաստան-Հայաստան երկխոսություն» առաջին համաժողովի ընթացքում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում: «Բարձր ենք գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարու...
Օրենսդրական նախաձեռնությունը պետության եւ հասարակության անհանդուրժող վերաբերմունքն է ընտանիքում բռնության նկատմամբ. Հերիքնազ Տիգրանյան
Կառավարությունը նախաձեռնել է կարգավորում, որ մինչեւ 2026 թվականը, հաշվի առնելով, որ առաջիկա երկու, երեք տարիների ընթացքում ամբողջությամբ կներդրվի եւ կավարտվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը, «Հատուցման» հիմնադրամի շահառու այն զինծառայողները, որոնք ունեին երկրորդ խմբի հաշմանդամություն եւ բ...
Վերջին շրջանում Ադրբեջանում իրականացվող օրենսդրական փոփոխությունները միտված են բոլոր վարչատարածքային միավորների ինքնավարության նվազեցմանը. Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի խնդրին եւ դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Իշխանությունները վերջին շրջանում հաճախ են խոսում միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղ...