Տպել
02.03.2023
Վերջին շրջանում Ադրբեջանում իրականացվող օրենսդրական փոփոխությունները միտված են բոլոր վարչատարածքային միավորների ինքնավարության նվազեցմանը. Հայկ Մամիջանյան
1 / 2

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի խնդրին եւ դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Իշխանությունները վերջին շրջանում հաճախ են խոսում միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղծելու մասին, որի դեպքում Ստեփանակերտը եւ Բաքուն պետք է երկխոսեն միմյանց հետ: Ի՞նչ է նշանակում տեսանելի միջազգային մեխանիզմ, եւ դա արդյո՞ք տարբերվում է ոչ տեսանելի մեխանիզմից: Լրագրողի այս հարցին պատասխանելով` Հայկ Մամիջանյանը նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանում իրականացվող օրենսդրական փոփոխությունները միտված են բոլոր վարչատարածքային միավորների ինքնավարության նվազեցմանը, դա արվում է նույնիսկ Նախիջեւանի պարագայում, ինչը միջազգային պայմանագրերի խախտում է:

«Էական չէ, թե ինչպես է դա ձեւակերպվում. տեսանելի, ոչ տեսանելի: Այս պահին ընթացող բանակցությունները ղարաբաղյան կողմը մեկնաբանում է որպես հրատապ հումանիտար խնդիրների լուծման բանակցություն, Ադրբեջանը`  որպես էթնիկ միավորի հետ շփում: Այ դա է մեծագույն պրոբլեմ: Եվ այն տրամաբանությունը, որով գնում է այս պահին ընդհանուր բանակցային ճարտարապետությունը, հենց դրան է բերելու»,- ընդգծել է պատգամավորը` հավելելով, թե երբ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքի մասին, պետք է հասկանալ, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը: Արձագանքելով լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք ռեալ չէ՞ միջազգային որեւէ մեխանիզմի ստեղծումը, որով կարող է ապահովվել Արցախի բնակիչների անվտանգությունը, Հայկ Մամիջանյանը նշել է. «Ռեալ համարում եմ. Արցախում բնակվող յուրաքանչյուր հայի կողքին` մեկ զինված խաղաղապահ: Իմանալով հարեւան պետության առավելապաշտական նկրտումները` կարծում եմ` դահլիճում ներկաներն էլ են դա գիտակցում, դա միակ հնարավորությունն է, որ Արցախի քաղաքացիներն անվտանգ լինեն: Իսկ այդպիսի բան որեւէ պայմանագրով նախատեսված չի լինի»:

Հայկ Մամիջանյանը նաեւ տեղեկացրել է, որ «Եվրանեսթի» շրջանակում հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում` հավանաբար աշնանը: Պատգամավորի խոսքով Բաքու մեկնելու իր հնարավորության պարագայում անելու է ամեն բան, որպեսզի հանդիպի Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին:

Այս հարցի հետ կապված խմբակցության ղեկավարը դեռեւս մեկ տարի առաջ էր նամակով դիմել Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին:

Ճեպազրույցը տեղի է ունեցել մարտի 2-ին: 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...