Տպել
06.03.2023
Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը. Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ-ում ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ պետությունների դեսպաններին
1 / 1

Ադրբեջանը 12 օր անկատար է թողել Արդարադատության միջազգային դատարանի պահանջը. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել ՀՀ-ում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների (ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՌԴ, Մեծ Բրիտանիա) դեսպաններին. նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն:

Թագուհի Թովմասյանը հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակել է միջանկյալ որոշում՝ պարտավորեցնելով Ադրբեջանին մինչեւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Պատգամավորը նշել է, որ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի որոշումից 12 օր անց Ադրբեջանը շարունակում է չկատարել դատարանի պահանջը: Ավելին, Ադրբեջանը նոր ագրեսիա է իրականացրել արդեն 85 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում. երեկ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել եւ կրակ է բացել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, որի հետեւանքով զոհվել է Արցախի ոստիկանության 3 ծառայող:

Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար եւ միայն տվյալ գործով: Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

Հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացման մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերահսկողական հնարավորությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը դիմել է Հայաստանում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունների դեսպաններին, խնդրել հրապարակային արձագանքել, ցուցաբերել հետեւողականություն եւ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետություններին ներկայացնել իրենց մտահոգությունները՝ նպատակ հետապնդելով հասնել Դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու որոշման կատարմանը:

Թագուհի Թովմասյանը միաժամանակ խնդրել է գնահատական Ադրբեջանի կողմից երեկ իրականացված հերթական ահաբեկչության վերաբերյալ, որի հետեւանքով հայկական կողմից կան զոհեր:

«Մինչ այսօր միայն Ֆրանսիայի Հանրապետությունն է անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման կատարման անհրաժեշտությանը՝ հանդես գալով հատուկ կոչով»,- նշել է հանձնաժողովի նախագահը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...