Տպել
12.05.2006
Կարեւորվեց հայ-նորվեգական կապերի խորացումը

Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Նորվեգիայի Թագավորության պետական քարտուղար  Հիեթիլ Սքոգրանդին:

Խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ-նորվեգական միջխորհրդարանական կապերը եւ շնորհակալություն հայտնեց Նորվեգիայի իշխանություններին Նորվեգիայի փախստականների խորհրդի աշխատանքի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստանում նորվեգական ներդրումների մեծացմանը վերաբերող խնդիրներ: Փոխադարձաբար կարեւորվեց ժողովրդավարական բարեփոխումների խորացումը:

Նորվեգիայի Թագավորության պետական քարտուղար Հիեթիլ Սքոգրանդի խնդրանքով ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու եւ խորհրդարանի նախագահի պաշտոնից իր հրաժարականին` պարզաբանելով այդ քայլի պատճառները: