Տպել
14.03.2023
Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդասիրությանը. ԻՀ խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար
1 / 6

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, խմբի ղեկավարի տեղակալ Ուատբան Ջամիլ Մանսուրը, բարեկամական խմբի անդամները, ԻՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Հայաստանի պատասխանատու, դիվանագետ Մուհամմեդ Հաթիֆ Մուջլի Ալ-Շուվայլին մարտի 14-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում գրառել է. «Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդասիրությանը, մարդկությանը: Հույս ունենք, որ դրանք ապագայում չեն կրկնվի: Մաղթում ենք լավագույնը հայ ժողովրդին ու պետությանը»:


06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...