Տպել
14.03.2023
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրաքի խորհրդարանի պատվիրակությանը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական  խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով իրաքցի խորհրդարանականներին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել են միջխորհրդարանական հարաբերությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով երկու ժողովուրդներն ունեն հազարամյա բարեկամական ավանդույթներ եւ կապեր, որոնք ամուր հիմք են միջպետական փոխգործակցության համար:

Կողմերը խոսել են տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Հայաստան են այցելել զարգացնելու խորհրդարանական մակարդակով փոխգործակցությունը:

Հյուրերը նշել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերին:
 


06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...