Անհանգիստ աշխարհում ընթանում են անվտանգային բարդ գործընթացներ, եւ մեր տարածաշրջանը նույնպես գտնվում է այդպիսի իրավիճակում: Դուք նույնպես այդ գործընթացների մեջ եք կառավարում Իրաքի Հանրապետությունը: Այդ առումով մենք ունենք միասնական անցնելիք ճանապարհ, աշխարհն ավելի հանգիստ տեսնելու նպատակներ: Խաղաղության հասնելու համար մենք միասնաբար պետք է անցնենք այս բարդ ճանապարհը: Այս մասին մարտի 14-ին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում: Նա բարձր է գնահատել բարեկամական խմբերի գործունեությունը եւ միջխորհրդարանական գործակցությունը, որոնք լրացնում են երկու երկրների կառավարությունների ջանքերը: Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված մեծ ներուժ:
«Որպես Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամներ՝ ձեզ ենք մեկնում մեր բարեկամական ձեռքը՝ ակնկալելով համագործակցություն բոլոր բնագավառներում»,- ասել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը: Նա հույս է հայտնել, որ բարեկամական խմբերի միջեւ ջերմ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ակտիվ շփումների եւ համագործակցության արդյունքում:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը:
«Խաղաղության պայմաններում մենք կարող ենք մտածել ժողովուրդների բարեկեցության ու առաջընթացի մասին»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով երկու հին ժողովուրդների պատմության եւ նմանությունների մասին: Նա անդրադարձել է Իրաքի հայ համայնքին՝ նշելով, որ համայնքը սերտ կապ ունի Հայաստանի հետ:
«Համաձայն մեր Սահմանադրության՝ մենք մերժում ենք որեւէ երկրի նկատմամբ ագրեսիայի կիրառումը եւ այլ երկրի ներքին գործերին միջամտությունը: Իրաքը քաղաքակրթությունների, դավանաբանական տարբեր խմբերի եւ կրոնների երկիր է: Եվ այժմյան Իրաքը, որն ունի 49 մլն բնակչություն, բացառել է որեւէ տեսակի դավանաբանական խտրականությունները ժողովուրդների միջեւ»,- ասել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամ Տալիբ Խալիլը:
Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնություններին եւ նրանց իրավունքների պաշտպանությանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը եւ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը:
Ադրբեջանի իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում ապրելու կամքը. Հասմիկ Հակոբյան
Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը: «Տիկի՛ն նախագահ, Գործընկերնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Խաղաղ գոյակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, ոչ ագրեսիվ գործողությունների, հավասարության եւ փոխշահավե...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրաքի խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով իրաքցի խորհրդարանականներին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել են մ...
Ալեն Սիմոնյանը Բահրեյնում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահին
Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում Բահրեյնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահ Օմ Բիրլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործակցելո...
Ծավալուն փոփոխություններ են նախատեսվում Աշխատանքային օրենսգրքում. հիմնական կարգավորումները քննարկվել են գլխադասային հանձնաժողովում
Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից առաջարկվում է խմբագրել 122-ը: Նախագծի մշակման աշխատանքները սկսվել են դեռեւս 2019 թվականից: Այս ընթացքում կազմակերպվել են հանրային լսումներ, քննարկումներ, հաշվի են առնվել տարբեր թիրախային խմբերի կարծիքները, սերտ է եղել համագործակցությունն ԱԺ գլխադասային հանձնաժողով...
Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից է. Ռուստամ Բաքոյան
Գնահատելով Մերձավոր Արեւելքի ռազմավարական նշանակությունն ու կարեւորությունը մեզ համար՝ պետք է ասել, որ Իրաքը յուրօրինակ տեղ է գրավում մեր պետության արտաքին քաղաքականության համատեքստում. ասել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարե...
Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդասիրությանը. ԻՀ խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, խմբի ղեկավարի տեղակալ Ուատբան Ջամիլ Մանսուրը, բարեկամական խմբի անդամները, ԻՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Հայաստանի պատասխանատու, դիվանագետ Մուհամմեդ Հաթիֆ Մուջլի Ալ-Շուվայլ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...