Տպել
15.03.2023
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր, մեկ օրենսդրական փաթեթի քննարկում հետաձգվել է
1 / 3

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերանայել մի շարք գործարքների մասով ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի հարկման բազայի որոշման կանոնները: Առաջին նախագծով առաջարկվում է շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման ժամանակ կիրառել որոշ բացառություններ:

Մասնավորապես, առաջարկվում է տվյալ կարգավորումը չկիրառել բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, եւ այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում:

Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ առաջին ընթերցումից հետո հստակեցնող նշանակության շտկում է կատարվել, նաեւ փոփոխվել են օրենքներն ուժի մեջ մտնելու ժամկետները:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ կողմ եւ դեմ տեսակետներ են ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, հանձնաժողովի անդամները, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Արման Պողոսյանը փաստել է, որ փաթեթով առաջարկվող լուծումները սպասված են շահագրգիռ բոլոր կողմերի համար:

Բաբկեն Թունյանի հավաստմամբ փաթեթի ընդունումը կարեւոր ներդրում կլինի, որպեսզի գույքային միավորները մասնակցեն տնտեսական կյանքին:

Քննարկման արդյունքում օրենքների նախագծերի փաթեթը չի ստացել դրական եզրակացություն:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի առաջարկությամբ մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւ հիմնական զեկուցողը գործընկերներին տեղեկացրել են, որ ԱԺ պատգամավորներն ու Կառավարության ներկայացուցիչներն այս ընթացքում եղել են Արաքսի ավազանում, ծանոթացել են տիրող իրավիճակին, ուսումնասիրել մի շարք հարցեր եւ որոշում են կայացրել ծագած նոր խնդիրները լուծելու նպատակով հետաձգել հարցի քննարկումը:

«Տեսչական մարմինն արձանագրություններ է կազմել, որ մարդիկ ապօրինի փորել են փոսեր, հանել ավազը: Ապօրինի հանված ավազի ծավալը, համեմատելով օրինական վիճակագրությամբ երեւացող ավազի ծավալի հետ, նկատելի է, որ այդ մասով կա հսկայամասշտաբ ստվեր, որը ոչ միայն պետական բյուջեին է վնաս, այլ նաեւ վնասում է շրջակա միջավայրին: Կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով էլ խնդրին պետք է ամբողջական լուծում տանք»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:

Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում արգելվում է սահմանային շերտում սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանումը՝ որոշակի բացառություններով, արգելվում է ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումը, հստակեցվում են ոլորտում լիազոր մարմնի գործառույթներն ու իրավասությունները, օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի իրավունքներն ու պարտականությունները, սահմանվում են այդ ոլորտում իրավախախտումների համար նախատեսվող պատասխանատվությունը եւ տուգանքները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորել նշյալ ոլորտի հիմնական ուղղությունների մասով հաստատել պետական օժանդակության եւ աջակցության ծրագրեր:

Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նախագծին:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...