Տպել
16.03.2023
Քվեարկության արդյունքում նախագիծն անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել
1 / 4

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 16-ի նիստի օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության քվեարկությունն էր: Հայտարարությունը քննարկվել էր հունվարի 13-ին, քվեարկությունը հետաձգվել էր մինչեւ երկու ամսով:

Հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը լրամշակել է հայտարարության տեքստը, որով, ի թիվս այլ դրույթների, խստորեն դատապարտվում են դեկտեմբերի 3-ին եւ 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը:

Հարակից զեկույցում Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքի փակումից երկու օր հետո՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին», որը շարունակում է ուժի մեջ մնալ:

Մարիա Կարապետյանը հայտնել է, որ նախորդ օրն ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ տեղի են ունեցել քննարկումներ՝ կապված հայտարարության որոշ բառերի եւ ձեւակերպումների հետ, սակայն փոխհամաձայնություն չի կայացել:

Քվեարկության արդյունքում նախագիծն անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել: Նախագծին կողմ է քվեարկել 3,  ձեռնպահ՝ 5 պատգամավոր: