Տպել
17.03.2023
Խորհրդարանում հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենը
1 / 4

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հիմնադրամի երկարամյա գործունեությունը Հայաստանում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանի օրենսդրության մշակման հարցում զգալի է ԱԺ աշխատակազմի փորձագետների դերը` հանձնաժողովի նախագահն ընդգծել է ԱԺ աշխատակազմի հետ հիմնադրամի փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, կարեւորել խորհրդարանի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի իրականացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
 


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...