Տպել
19.05.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

Մայիսի 19-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  մայիսի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգիլրա ցումներ բաժնում ընդգրկվել են 11 օրինագծեր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 59 հարց, միջազգային 16 պայմանագիր:

ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրկարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն մայիսի 22-ի ԱԺ նիստում: