Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է, ինչը բխում է թե՛ Կառավարության հնգամյա ծրագրից, թե՛ դատական եւ իրավական վեճերի բարեփոխումների ռազմավարությունից: Այս համատեքստում արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը խթանելու տեսանկյունից կարեւոր է օրենսդրական կարգավորումների վերանայումը, գործող օրենսդրության շրջանակում առկա որոշ անորոշությունները հստակեցնելը: Այս համատեքստում առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առեւտրային արբիտրաժի մասին» եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում. հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ մարտի 22-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը: Նախագծերով առաջարկվում է սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը, սահմանել արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայությունը, ինչպես նաեւ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի առկայության դեպքում դիմումները մեկ վարույթի շրջանակում քննելը: «Առեւտրային արբիտրաժի մասին» եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվում է կատարել որոշ եզրույթների շտկումներ եւ կարգավորումների հստակեցումներ:
Նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:
Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Ընդունվել են նաեւ նախորդ օրը քննարկված օրինագծերը:
Հանդիպում Կոպենհագենի վալդորֆյան դպրոցի աշակերտների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 22-ին հյուրընկալել է Կոպենհագենի վալդորֆյան դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Արուսյակ Ջուլհակյանը: Ողջունելով ...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 23-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ...
Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքներում իրականացվող ծրագրերով
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է համայնքների խոշորացման գործընթացով: Նա նշել է, որ խոշորացված այն համայնքներում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, իրականացվող ֆինանսական ծր...
Տեղեկատվություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության հարցազրույցի վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության հարցազրույցի փուլը տեղի է ունենալու մարտի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Ազգայինն ժողովի 314 սրահում: ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ...
Ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսեւորվող կառուցողական մոտեցումից. Արարատ Միրզոյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից` կա՞ էսկալացիայի վտանգ, թե՞ ոչ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ավելի շատ է դիմում սադրիչ գործողությունների: Արարատ Միրզոյանը նշել ...
Նախարար Լավրովի հետ ունեցել ենք կառուցողական եւ անկեղծ զրույց. ԱԳ նախարարի պատասխանը Լիլիթ Մինասյանին
Մոսկովյան այցի ժամանակ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ու ի՞նչ գործողություններ եք ակնկալում Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ. ԱԺ-Կառավարություն հարցուպատասախանի ժամանակ Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է Լիլիթ Մինասյանը: «Կառուցողական ու անկեղծ էր խոսակցությունն իմ եւ Լավրովի միջե...
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին. Արարատ Միրզոյան
Ի՞նչ քննարկումներ են եղել ԵՄ եւ միջազգային այլ գործընկերների հետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: «Առաքելության մանդ...
Ո՛չ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. ԱԳ նախարարը՝ Սարգիս Խանդանյանին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է ԱԳ նախարարի դիրքորոշմամբ՝ կապված թուրքալեզու երկրների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձների հետ, որոնք սպառնալիքներ են պարունակում Հայաստանի...
Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը
Ազգային ժողովը մարտի 22-ի նիստում քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հարցը քննարկվել է առանց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության: Նախաձեռնությո...